ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

ԵՊՀ «սև շենքի» շենքի դրոշը փոխել են

ԵՊՀ «սև շենքի» շենքի դրոշը փոխել են
23.04.2019 | 16:02

«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսակետ այցից և դրոշի պատմությունից շատերը դաս են քաղել։ Երեկ ԵՊՀ «սև շենք» այցելությունից առաջ ոչ միայն շենքի դրոշն են փոխել՝ նորը դրել, այլև աշխատակիցներին հրահանգվել է հավուր պատշաճի հագնվել։ Ավելին, զգաստ վիճակում են եղել նաև այդ շենքին կպած բանասիրական ֆակուլտետում։ Բուֆետի աշխատակիցները մեզ ասացին, որ նոր ֆորմաներով են երեկ գնացել աշխատանքի՝ գուցե Փաշինյանն անակնկալ մատուցի և իրենց էլ այցի գա։ Արտաքին ատրիբուտները, իհարկե, կարևոր են, բայց այսպիսով բովանդակությունը փոխարինվում է ձևով»։

Դիտվել է՝ 4248

Մեկնաբանություններ